Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս  Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը
12.12.2013 | 11:36

Հարգելի հայրենակիցներ: Մոտենում է 2015 թ-ը, այսինքն լրանում է Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն մեր հայրենակիցները իրենց բնօրրանում բնաջնջվեցին միայն նրա համար, որ հայ էին: Մարդկության պատմության ամենամեծ ոճրագործներից մեկը՝ Թուրքիան, անկախ իր քաղաքական ղեկավարության փոփոխությունից, շարունակում է ժխտել, ուրանալ 20-րդ դարասկզբի ամենամեծ ոճիրը, ավելին, ուրացման այդ քաղաքականությունը վերաճել է հայաֆոբիայի՝ բոլոր հնարավոր դրսևորումներով: Ցանկանալով մոռացության տալ Ցեղասպանության, մեր միլիոնավոր նահատակների, ունեզուրկ և հայրենազույկ հայրենակիցների հարցը, պաշտոնական Անկարան իր քիթն է խոթում անգամ արցախյան հակամարտության մեջ՝ դրա ադրբեջանամետ լուծումն իբրև նախապայման առաջարկելով հայ-թուրքական սահմանի բացման համար: Այսօր, այս պահին մեր երկրում է գտնվում ցեղասպան երկրի արտաքին գործերի նախարարը, մի անձ, ով դարձել է ողջ աշխարհով մեկ հակահայկականության յուրահատուկ խորհրդանիշ: Մենք՝ հայ երիտասարդներս, մեր վճռական ոչն ենք ասում Հայաստանում սույն անձի ներկայությանը, պահանջում նրան ժամ առաջ վերադառնալ Անկարա ու չպղծել մեր օդն ու միլիոնավոր նահատակների հիշատակն իր ներկայությամբ: Ցեղասպանության ճանաչումն անկասելի է, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը՝ անխուսափելի:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Դիտվել է՝ 3096

Մեկնաբանություններ